ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 29,2%-ՈՎ
Հնդկաստանի կառավարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում Հնդկաստանի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 29,2%-ով և կազմել 11 մլրդ դոլար: Նշենք, որ Հնդկաստանում արդեն ութերորդ ամիսն անընդմեջ գրանցվում է արտահանման ծավալների անկում, որը պայմանավորված է ճգնաժամի պայմաններում համաշխարհային շուկայում պահանջարկի անկմամբ: Հաշվետու ժամանակահատվածում ներմուծման ընդհանուր ծավալը Հնդկաստանում կրճատվել է 39,2%-ով, ընդ որում միայն նավթի ներմուծման ծավալը կրճատվել է 60,6%-ով: