ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ ԿՍՏԱՆԱ 4.3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Ենթակառուցվածքների զարգացման և ազգային բանկերի կապիտալի համալրման նպատակով Հնդկաստանը Համաշխարհային Բանկից (ՀԲ) կստանա 4.3 մլրդ դոլարի վարկ:
Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հնդկաստանը դիմել էր ՀԲ-ին, և վերջինս, գնահատելով ներկա պայմաններում Հնդկաստանին ֆինանսական աջակցության տրամադրման անհրաժեշտությունը, հաստատել է վարկի տրամադրումը:
Բացի Հնդկաստանից, ՀԲ-ն առաջիկայում ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև Լիտվային, Նեպալին և Վիետնամին: