ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ING ԲԱՆԿԸ ԱՊԱՀՈՎԵԼ Է 499 ՄԼՆ ԵՎՐՈ ՇԱՀՈՒՅԹ
Ֆինանսական ծառայություններ մատուցող նիդերլանդական խոշորագույն ING Groep NV ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 499 մլն եվրո` նախորդ տարվա համապատասխան եռամսյակում գրանցված 478 մլն եվրոյի դիմաց:
2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում բանկային գործունեության ոլորտում ընկերության շահույթը կազմել է 264 մլն եվրո, իսկ այդ նույն ժամանակահատվածում իր ապահովագրական ստորաբաժանումների գործունեության արդյունքում ընկերությունն ապահովել է 514 մլն եվրո շահույթ:
Նշենք, որ անցյալ ամիս ING Group ֆինանսական ընկերությունը հայտնել է որոշ մասնաճյուղերի վաճառման իր մտադրության մասին: Ընկերությունը նպատակ ունի դադարեցնել իր գործունեությունը Ուկրաինայում, վերանայել ապահովագրական գործունեությունը Չինաստանում և Ճապոնիայում, և միևնույն ժամանակ ամրապնդել իր դիրքերը Լեհաստանում, Ռումինիայում և Թուրքիայում: