ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՐՈՂ Է ՏՈՒԳԱՆԵԼ INTEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Եվրահանձնաժողովը միկրոպրոցեսորներ արտադրող խոշորագույն Intel ընկերությանը կարող է տուգանել եվրոպական հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար: Եթե այսպիսի որոշում ընդունվի, ապա Intel ընկերությունը ստիպված կլինի վճարել տուգանք նախորդ տարվա հասույթի 10%-ի չափով, որը կազմում է մոտ 3.8 մլրդ դոլար: Եվրահանձնաժողովը նշել է, որ Intel ընկերությունը Եվրոպայում համակարգչային տեխնիկա վաճառող ընկերություններին իր արտադրանքի վաճառման համար տրամադրել է որոշակի արտոնություններ, ինչով և խախտել AMD ընկերության հետ ազատ մրցակցության պայմանները: Վերջնական որոշումն Intel ընկերության վերաբերյալ կընդունվի մայիսի 13-ին: