ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏՈՒԳԱՆԵԼ Է INTEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Եվրահանձնաժողովի որոշմամբ միկրոպրոցեսորներ արտադրող խոշորագույն Intel ընկերությունը եվրոպական հակամենաշնորհային օրեսդրության խախտման համար պետք է վճարի 1,06 մլրդ եվրո տուգանք: Հիշեցնենք, որ Intel ընկերությունը մեղադրվում էր AMD ընկերության հետ ազատ մրցակցության պայմանները խախտելու մեջ: Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն Intel ընկերությունը Եվրոպայում համակարգչային տեխնիկա վաճառող ընկերություններին իր արտադրանքի վաճառման համար տրամադրել է որոշակի արտոնություններ և այդ կերպ սահմանափակել AMD ընկերության մուտքը եվրոպական շուկա: Intel ընկերության ներկայացուցիչները համաձայն չեն Եվրահանձնաժողովի որոշման հետ և մտադիր են բողաքարկել այն: