ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՑՈՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱՌՈՒՅՑ
Այս տարվա հունիսի 6-ին և 7-ին Սանկտ-Պետերբուրգում կկայանա համաշխարհային գիտաժողով, որի ժամանակ կքննարկվի ցորենի համաշխարհային շուկան կարգավորող կառույցի ստեղծման անհրաժեշտությունը: Այս կառույցը կհանդիսանա յուրահատուկ OPEC ցորենի համար, որը կկարգավորի ցորենի արտահանմանը, համաշխարհային շուկայում գնային քաղաքականությանը և ցորենի որակին վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ այս գիտաժողովին մասնակցություն կունենան աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ: Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ այս կառույցի ստեղծման հավանականությունը բավականին բարձր է, քանի որ նկատվում է համաշխարհային մասշտաբով այս ոլորտի կարգավորման և վերահսկողության անհրաժեշտություն: