ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԿՐՃԱՏՎԵՆ 56%-ՈՎ
2009 թվականի արդյունքներով միջազգային ներդրումների ընդհանուր ծավալը զգալիորեն կկրճատվի: Նման կանխատեսում է ներկայացրել Տնտեսակական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունն (ՏՀԶԿ) իր զեկույցում, որտեղ ասվում է, որ այս տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ միջազգային ներդրումները կկրճատվեն շուրջ 56%-ով, իսկ ներդրումների ընդհանուր ծավալի առավել մեծ անկում կգրանցվի միավորման և միաձուլման գործարքների տեսանկյունից:
ՏՀԶԿ կանխատեսումների համաձայն այս տարվա արդյունքներով ՏՀԶԿ անդամ երկրներ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կկազմի 600 մլրդ դոլար` նախորդ տարվա ընթացքում գրանցված 1.02 տրիլիոն դոլարի դիմաց: