ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԻՐԱՔԻ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՔԸ ՍԿՍԵԼ Է ՆԱՎԹ ԱՐՏԱՀԱՆԵԼ
Իրաքի հյուսիսում գտնվող քրդական վարչական տարածքից նախատեսվում է օրեկան 90.000 բարել նավթ արտահանել Թուրքիա: Նավթային այն ընկերություններ, որոնք կընտրվեն տարածքային կառավարման մարմնի կողմից, իրավունք կստանան նավթ արդյունահանել քրդական վարչական տարածքում և արտահանել այն Թուրքիա: Նախատեսվում է մինչև նախորդ տարվա վերջ արտահանման ծավալները հասցնել մինչև 250.000 բարել նավթ օրեկան: Նշենք, որ Իրաքի նավթային պաշարների արդյունավետ կառավարման նպատակով քրդական համայքը և Իրաքի կենտրոնական կառավարությունը համաձայնագիր են կնքել, ըստ որի քրդական համայքին իրավունք է տրվում արտահանել նավթ երկրի հյուսիսային նավթամուղով և դրա դիմաց կառավարության բանկային հաշիվ փոխանցել գործարքի ընդհանուր գումարից որոշակի տոկոսներ: