ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿԿՐՃԱՏԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 10-ին հաստատեց բյուջետային ծախսերի կրճատման օրինագիծը, որի շրջանակներում նախատեսվում է նաև կրճատել երկրի վարչաապետի`Բրայան Կոուենի աշխատավարձը: Կոուենի տարեկան աշխատավարձը կկրճատվի 14 հազար եվրոյով և կկազմի 214 հազար եվրո: Նախարարներն էլ կստանան 10 հազար դոլարով ավելի պակաս աշխատավարձ:
Օրինագիծին կողմ են քվեարկել 79 մարդ, դեմ` 74:
Դեկտեմբերի 9-ին Fitch Ratings միջազգային գործակալությունը Իռլանդիայի երկարաժամկետ վարկանիշը իջեցրեց երեք աստիճան`"А+" մինչև "BBB+":