
ԻՍԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿՓԱԿՎԵՆ MCDONALD'S-Ի ՌԵՍՏՈՐԱՆՆՆԵՐԸ
Արագ սննդի McDonald”s ռեստորանային ցանցը 2009 թվականի նոյեմբերի 1-ին կփակի Իսլանդիայում գործող իր երկու ռեստորանները: Այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները և նշել, որ նման որոշումը բացատրվում է ոչ բարենպաստ տնտեսական իրադրությամբ: Այս ռեստորանների համար անհրաժեշտ հումքը ներմուծվում է Գերմանիայից, և այժմ, իսլանդական կրոնի կտրուկ արժեզրկման արդյունքում, ներմուծումը դարձել է ծախսատար:
Նշենք, որ McDonald”s առաջին ռեստորանը Իսլանդիայում բացվել էր 1993 թվականին: