ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10%-Ը ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ
Իսրայելի Արդյունաբերության, առևտրի և աշխատանքի նախարար Բինյամին Բեն-Էլիզերի (Binyamin Ben-Eliezer) հայտարարության համաձայն ավելի քան 47 հազար փոքր և միջին ձեռնարկություններ, համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, կդադարեցնեն իրենց գործունեությունը մինչև այս տարվա վերջ: Նախարարը նաև նշել է, որ գործունեությունը դադարեցրած ընկերությունների միջին տարեկան ցուցանիշը 2009թ. կդրսևորի շարունակական աճման միտում, ինչի արդյունքում երկրում գործազրկության մակարդակը կարող է աճել: 2009թ. առաջին եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել էր 7,6%: Նշենք նաև, որ Իսրայելի տնտեսության մասնավոր հատվածի մոտ 95%-ը ներկայացնում են փոքր և միջին ձեռնարկությունները: