ԻՏԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Իտալիայի Արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն կառավարությունը, նպատակ ունենալով երկրում խթանել ավտոարտադրությունը, նախատեսում է մշակել և իրականացնել համապատասխան միջոցառումներ: Նախարարության հայտարարության համաձայն կառավարությունը մտադիր է աջակցություն ցույց տալ խոշոր ավտոարտադրող ընկերություններին մինչև 2011 թվականը:
Նշենք, որ իտալական Piaggio և Fiat ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով պետական աջակցության անհրաժեշտությանը, նշել են, որ ավտոարտադրության խթանման նպատակով իրականացվող ծրագրերը կլինեն արդյունավետ, եթե դրանք ուղղված լինեն ԱԱՀ-ի հիմնախնդրի լուծմանը: