24/03/2010 10:42
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԲԱՆԿ` ԻՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Իտալիայի Միլան քաղաքում իր գործունեություն է սկսել Extrabanca բանկի մասնագիտացված մասնաճյուղը, որը սպասարկում է Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների իմիգրանտներին: Նախատեսվում է, որ այս տարի ևս մեկ նմանատիպ մասնաճյուղ կբացվի Հռոմում, իսկ արդեն 2015 թվականին Իտալիայում իրենց գործունեությունը կծավալեն 40 հատուկ մասնագիտացված բանկեր` սպասարկելով, ընդհանուր առամամբ, այլ երկրների շուրջ 100 հազար իրավաբանական և ֆիզիկական անձանց:
Հատկանշական է, որ բանկի փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի մի քանի լեղումներով և բանկի աշխատակազմում կընդգրկվեն տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Իմիգրանտների համար նախատեսված այս բանկի խոշոր բաժնետերերն են հայտնի Generali ապահովագրական ընկերությունը, Cariplo հիմնադրամը և իտալացի հայտնի ձեռնարկատերերի համատեղ ընկերակցությունը:
Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն` իմիգրանտների թիվը Իտալիայում գերազանցում է 6,5 միլիոնը, որը կազմում է երկրի բնակչության շուրջ 10%-ը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
15:16 07/09/26
14:13 07/09/26
