ԻՏԱԼԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԼԱՆՔ Է ԴՐԵԼ 619 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎՐԱ
Իտալական Միլան քաղաքի ոստիկանությունը սառեցրել է չորս խոշոր բանկերի (JPMorgan Chase & Co., UBS AG, Deutsche Bank AG և Depfa Bank) 476 մլն եվրո (619 դոլար) ընդհանուր արժողությամբ ակտիվները: Այդ բանկերը 2005թ. մասնակցել են 2.2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պետական պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացին և կնքված գործարքների համար լողացող տոկոսադրույքների փոխարեն սահմանել հաստատագրված տոկոսադրույքներ, ինչի արդյունքում պետությունը կրել է ավելի քան 298 մլն եվրոյի վնաս: Ոստիկանությունը պարզել է նաև, որ այդ սառեցված միջոցների մեջ մտնում են նաև որոշ պաշտոնական անձանց և Միլան քաղաքի խորհրդի խորհրդականների սեփական միջոցներ: