ԻՏԱԼԻԱՆ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ
Նավթագազային խոշորագույն իտալական Eni ընկերությունը Վենեսուելայում հայտնաբերել է բնական գազի խոշոր հանքավայրերից մեկը: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է նաև, որ գազի պաշարներն այս հանքավայրում կարող են գերազանցել 160 մլրդ խորանարդ մետրը, որը կազմում է շուրջ 1 մլրդ բարել նավթ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` Վենեսուելայում հայտնաբերված գազի Perla հանքավայրն իր ծավալներով վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում հայտնաբերված նմանատիպ հանքավայրերի շարքում ամենախոշորն է:
Ներկա դրությամբ այս հանքավայրում աշխատում են իսպանական Repsol և իտալական Eni ընկերությունների համատեղ ձեռնարկությունը: