ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՃՈԽՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
McKinsey խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ճոխության ապրանքների ճապոնական շուկայի ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն ճապոնացիները, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, հրաժարվել են Louis Vuitton և Chanel թարկարժեք ապրանքանիշերից և այժմ նախընտրում են առավելապես Zara և Gap ապրանքանիշերը: Ճապոնական Yano Research վերլուծական գործակալության հրապարակած տվյալների համաձայն նախորդ տարվա ընթացքում ճոխության ապրանքների վաճառքի ծավալը Ճապոնիայում կրճատվել է ավելի քան 10%-ով և կազմել 1,064 տրիլիոն իեն (11,1 մլրդ դոլար): Գործակալությունը կանխատեսում է այդ ցուցանիշի անկում նաև այս տարվա ընթացքում: Նշենք, որ ճոխության ապրանքների ճապոնական շուկան իր վաճառքի ծավալներով աշխարհում երկրորդն է: