ՃԱՊՈՆԻԱՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Ճապոնիայի Բանկի հրապարակած եռամսյակային հաշվետվության մեջ նշվում է, որ Ճապոնիայում արդեն գրանցվում է տնտեսական անկման տեմպերի դանդաղեցում և տնտեսությունը բնութագրող հիմնական ինդեքսները վերջին ամիսների ընթացքում ապահովել են աճ: Բանկի կանխատեսմամբ առաջիկա ամիսների ընթացքում երկրում կգրանցվի շարունակական տնտեսական աճ: Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ Ճապոնիայի Բանկը հրապարակել է ազգային տնտեսության հիմնական բնութագրերի դրական կանխատեսումներ: Որոշ վերլուծաբաններ, սակայն, նշում են, որ ճապոնական տնտեսության կայունությունը ունի կարճաժամկետ դրսևորում և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների անկումը դեռ կշարունակվի: