ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 63%-ՈՎ
Ճապոնական Nikkei պարբերականի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Ճապոնիայում կրճատվել է 63%-ով և կազմել շուրջ 18.7 մլրդ դոլար: Նշենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների անկում երկրում գրանցվում է վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ: Պարբերականի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա միայն երկրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Ճապոնիայում կրճատվել է 61%-ով: