ՃԱՊՈՆԻԱՅԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 13.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. մայիսին Ճապոնիայի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դրական մնացորդը տարեկան կտրվածքով կրճատվել է 34.3%-ով և կազմել 1.3 տրիլիոն յեն (13.7 մլրդ դոլար): Նախորդ տարվա մայիս ամսվա արդյունքներով ընթացիկ հաշվի դրական մնացորդը կազմել էր 1.98 տրիլիոն յեն (20.8 մլրդ դոլար): Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին, որ հաշվետու ամսվա ընթացքում ընթացիկ հաշվի դրական մնացորդը կկրճատվի 24%-ով: