ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Ճապոնիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն վերջին ութ ամիսների ընթացքում Ճապոնիայում գրանցվել է առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի աճի տեմպերի անընդմեջ անկում, որը պայմանավորված է ընկերությունների ծախսերի կրճատման քաղաքականությամբ և երկրում գործազրկության աճով: 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է վարկավորման ծավալների աճի տեմպերի անկում շուրջ 1.9%-ով: Նշենք, որ այս ցուցանիշը հուլիս ամսվա արդյունքներով կազմել էր 2.2%: