ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ
Ճապոնիայի կառավարության տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում նախորդ ամսվա հետ համեմատած սպառողական վստահության ինդեքսը Ճապոնիայում աճել է 3,5 կետով և կազմել 32,4 կետ: Նշենք, որ սպառողական վստահության ինդեքսը հաշվարկվում է հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա: Այս հարցումներին, որոնք վերաբերում են սպառողների գնային սպասումներին, նրանց եկամուտների և ծախսերի հարաբերակցությանը, մասնակցում են ավելի քան 6 հազար 720 տնային տնտեսություններ: Այս հարցումներն իրականցնում է Ճապոնիայի կառավարության տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտը: