
ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է
Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում գործարար վնտահության ինդեքսը վերջին ինն ամիսների ընթացքում առաջին անգամ աճ է գրանցել, որը մեծապես պայմանավորված է տնտեսության համեմատական կայունությամբ և հաշվետու եռամսյակում ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով: Արդյունաբերության ոլորտում վստահության ինդեքսը 2009թ. երկրորդ եռամսյակում մինուս 66 կետից աճել է և կազմել մինուս 13.2 կետ, և կանխատեսումների համաձայն հաջորդ եռամսյակի ընթացքում այն կարող է աճել մինչև 4.8 կետ: