
ՃԱՊՈՆԻԱՅԻ 2011-2012 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՆ ԿԼԻՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ
Այսօր Ճապոնիայի կառավարությունը կքննարկի 2011-2012 ֆինանսական տարվա պետական բյուջեն, որն, ըստ նախնական տվյալների, կկազմի ռեկորդային 92.4 տրիլիոն իեն (1.1 տրիլիոն դոլար): Որոշ պաշտոնյաների կարծիքով, 2011-2012 ֆինանսական տարվա բյուջեն արտացոլում է կառավարության առջև դրված խնդիրները, որոնցից են գնանկումը և տնտեսության զարգացումը:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիտո Սենգոկուն գտնում է, որ բյուջեի այս նախագիծը կարժանանա կառավարության համաձայնությանը: