ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 5.4%
Ճապոնիայի Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունիս ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակը Ճապոնիայում կազմել է 5.4%, որը վերջին 5 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Հրապարակած տվյալների համաձայն Ճապոնիայում արդեն ութերորդ ամիսն անընդմեջ գրանցվում է գործազուրկների թվի աճ, մասնավորապես այս տարվա հունիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ գործազուրկների թիվն աճել է 0.2%-ով և կազմել 3.48 մլն մարդ:
Ճապոնական որոշ մասնավոր հետազոտական գործակալությունների գնահատմամբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում արդյունաբերական արտադրության անկմամբ պայմանավորված Ճապոնիայում կրճատված աշխատատեղերի թիվը մինչև տարվա վերջ կարող է գերազանցել 6 մլն-ը: