JAPAN AIRLINES ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ 1200 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ասիական խոշորագույն Japan Airlines Corp ավիաընկերության հայտարարության համաձայն փոխադրումների ընդհանուր ծավալի կրճատմամբ պայմանավորված ընկերությունը հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում աշխատանքից կազատի 1200 աշխատակիցների: Այժմ ընկերության աշխատակիցների թիվը կազմում է 46300 մարդ: Ընկերությունը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամով և A/H1N1 վիրուսի տարածման մտավախությամբ պայմանավորված, վերանայել է իր գործունեությունը և նախատեսում է որոշակի կառուցվածքային փոփոխություններ: Նշենք, որ ընկերության կրած վնասը 2008-2009 ֆինանսական տարում կազմել է 63 մլրդ յեն: