
JAPAN AIRLINES-Ը ԿԿՐՃԱՏԻ 1,4 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Վաճառքի ծավալով Ասիայի խոշորագույն Japan Airlines Corp. ավիաընկերությունը հայտարարել է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում շուրջ 1,4 հազար աշխատակիցների աշխատանքից ազատելու իր մտադրության մասին: Այս կրճատումները կվերաբերեն ընկերության սպասարկման ոլորտում գործող աշխատատիցներին, որոնց թիվը ներկա դրությամբ կազմում է 5,8 հազար մարդ:
Japan Airlines ավիաընկերության հրապարակած տվյալներում նաև նշվում է, որ ընկերությունը նախատեսում է միավորել իր երեք դուստր ընկերությունները մեկ ընկերության կազմում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ստեղծել հաճախորդների սպասարկման նոր ստորաբաժանում, որը կկոչվի “Customer Experience Division” :