JAPAN AIRLINES CORP. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՍՏԱՆԱ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ
Japan Airlines Corp. ընկերությունն աջակցության համար կարող է դիմել ճապոնական կառավարությանը: Ասիական խոշորագույն այս ընկերությունը չի բացառում պետական վարկավորման ծրագրերում իր մասնակցությունը և նախատեսում է կառավարությունից ստանալ 2 մլրդ դոլար վարկ: Տնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի շարունակական կրճատմամբ պայմանվորված ընկերության կրած վնասները նախորդ ֆինանսական տարում կազմել են 34 մլրդ իեն: