JAPAN AIRLINES-Ը ՄՏԱԴԻՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ
Ճապոնական Japan Airlines ազգային ավիափոխադրող ընկերությունը մտադիր է ընկերության գործունեության վերակազմավորման շրջանակներում դիմել իր վարկատուներին` շուրջ 250 մլրդ յեն (2,8 մլրդ դոլար) ընդհանուր ծավալով պարտավորությունների դուրս գրման խնդրանքով:
Ճապոնական ավիաընկերությունը, որն իր շրջանառության ծավալով խոշորագույն է Ասիայում, նախատեսում է նաև շուրջ 9 հազար աշխատատեղերի կրճատում:
Japan Airlines ավիաընկերությունն, ում փոխառությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 15 մլրդ դոլարը, արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխատում է վնասով: