ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 47.1%-ՈՎ
Ճապոնական Ավտորատադրողների Ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն 2009թ.ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ մեքենաների արտադրության ծավալը Ճապոնիայում կրճատվել է 47.1%-ով և կազմել 432 հազար 546 մեքենա: Հաշվետու ամսվա ընթացքում մարդատար մեքենաների արտադրության ծավալը կրճատվել է 47.2%-ով և կազմել 415 հազար 804 մեքենա, իսկ բեռնատար մեքենաների արտադրության ծավալը կրճատվել է 46.1%-ով և կազմել 64 հազար 616 մեքենա: