ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 41.4%-ՈՎ
Ավտոարտադրողների ճապոնական ասոցիացիայի (JAMA) հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում ավտոմեքենաների արտադրության ծավալը Ճապոնիայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 41.4%-ով: Նշենք, որ ավտոարտադրության ոլորտում արդեն ութերորդ ամիսն անընդմեջ գրանցվում է անկում: Հաշվետու ժամանակահատվածում մարդատար ավտոմեքենաների արտադրության ծավալը կրճատվել է 40.7%-ով, բեռնատար մեքենաների արտադրության ծավալը` 45%-ով իսկ ավտոբուսների արտադրության ծավալը կրճատվել է 50.2%-ով: Նշենք նաև, որ հաշվետու ամսվա ընթացքում Ճապոնիայում արտադրվել է 542 հազար 282 ավտոմեքենա: