
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՄԵԿ ԵՐՐՈՐԴՈՎ
Ճապոնիայի ավտոարտադրողների ասոցիացիայի (Japan Automobile Manufacturers Association) հրապարակած տվյալների համաձայն 12 ճապոնական ավտոարտադրող ընկերություններ 2009 թվականի հուլիսի ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատել են ավտոարտադրությունը շուրջ 32%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում այս ընկերությունների կողմից արտադրվել է 742 հազար 284 ավտոմեքենա: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում ավտոարտադրությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 34%-ով:
Ասոցիացիայի հրապարակած տվյալներում նշվում է, որ արտադրության ծավալների համեմատաբար փոքր անկում գրանցել են Toyota և Honda Motor ընկերությունները, ինչը պայմանավորված է հաշվետու ամսվա ընթացքում այս ընկերությունների արտահանման ծավալների կրճատմամբ: Նշենք, որ Toyota և և Honda ընկերությունների արտադրությունը հուլիս ամսվա ընթացքում կրճատվել է համապատասխանաբար 30%-ով և 29%-ով: