ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 1,6%-ՈՎ
Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն երկրում արդյունաբերական արտադրության ծավալը ընթացիկ տարվա մարտ ամսում աճել է 1,6%-ով, մինչդեռ փետրվար ամսվա ընթացքում արդյուանբերական արտադրությունը կրճատվել էր ավելի քան 9,4%-ով: Արդյունաբերական արտադրանքի աճ Ճապոնիայում գրանցվել է 6 ամիս շարունակական անկումից հետո: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին քառորդում արդյունաբերական արտադության ծավալը կրճատվել է 22,1%-ով:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն Ճապոնիայում արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ տարվա ապրիլ ամսվա ընթացքում կաճի 4,3%-ով, իսկ մայիս ամսում` 6,1%-ով: