ՃԱՊՈՆԻԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19.05.2009
Այսօր` մայիսի 19-ին, ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են: Nikkei ինդեքսն աճել է 2.4%-ով և կազմել 9290.29 կետ, իսկ Topix ինդեքսն աճել է 2.3%-ով և սահմանվել 879.76 կետ: Ինդեքսների աճը պայամնավորված է համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ, ինչպես նաև ներդրողների դրական սպասումներով: Նշենք նաև, որ ճապոնական արտահանող ընկերությունների արժեթղթերի գներն, ազգային արժույթի փոխանակային կուրսի կայունացմամբ պայմանավորված, գրանցել են զգալի աճ: