ՃԱՊՈՆԻԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 18/05/09
Այսօր` մայիսի 18-ին, Ճապոնիայի ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները նվազել են, մասնավորապես Nikkei ինդեքսը կրճատվել է 2,4%-ով և կազմել 9043,57 կետ, իսկ Topix ինդեքսը կճատվել է 2,3%-ով և կազմել 861,38 կետ: Ինդեքսների անկումը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների կրճատմամբ և Ճապոնիայում A/H1N1 գրիպի վարակի դեպքերի գրանցմամբ: Ներդրողների որոշումների վրա էական ազդեցություն են թողել նաև խոշոր ընկերությունների կանխատեսումները, մասնավորապես Panasonic Corp ընկերության կանխատեսումների համաձայն ընկերությունը կրած վնասները, համաշխարհային շուկայում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված, այս տարվա ընթացքում կաճեն: