
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 1,8%-ՈՎ
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ, նախնական հաշվարկներով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1,8%-ով, ընդ որում ամսական կտրվածքով այս ցուցանիշի աճը շարունակվում է արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ:
Նշենք, որ հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է շուրջ 18,7%-ով:
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հուլիսին հունիս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ճապոնիայում աճել է 1,9%-ով: