ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 4%-ՈՎ
Ճապոնական կառավարության տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած նախնական տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ իրական ՀՆԱ-ն Ճապոնիայում կրճատվել է 4%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը կրճատվել է մոտ 15%-ով: Վերլուծաբանների գնահատմամբ Ճապոնիայում ՀՆԱ-ի կրճատումը մեծապես պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում արտահանման ծավալների կտրուկ անկմամբ:
Հիշեցնենք, որ 2009թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՆԱ-ն ԱՄՆ-ում կրճատվել է 6,1%-ով, իսկ Եվրամիության երկրներում ՀՆԱ-ն կրճատվել է միջինը 2,5%-ով: