ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԵԾԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
Ճապոնիայի Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. մայիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճապոնիայում մեծածախ գները կրճատվել են 5,4%-ով, ինչը վերջին 22 տարիների ընթացքում գրանցված ամեմամեծ անկումն է: Նշենք, որ այս տարվա մարտ ամսվա ընթացքում գրանցվել է վերջին 10 տարիների ընթացքում ներմուծվող ապրանքների մեծածախ գների ամեմամեծ անկումը` ավելի քան 28,5%-ով: Ճապոնիայում գների անկումը բացատրվում է պահանջարկի կտրուկ կրճատմամբ, ինչպես նաև դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթի կայունացմամբ: