ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է 0.1% ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Ճապոնիայի Կենտրոնական Բանկի հրապարակած որոշման համաձայն հաշվարկային տոկոսադրույքը պահպանվել է 0.1% մակարդակում, որը բացատրվում է ազգային տնտեսության դրական միտումներով, մասնավորապես ներքին սպառողական պահանջարկի կայունացմամբ, պետական ներդրումների ծավալի աճով, ինչպես նաև երկրում արտահանման շարունակական աճով: Նշենք նաև, որ Ճապոնական Բանկի կանխատեսմամբ Ճապոնիայի տնտեսությունը կվերականգնվի արդեն 2009թ. երկրորդ կիսամյակում: