ՃԱՊՈՆԻԱՅԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ
Ճապոնիայի Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա օգոստոսին Ճապոնիայի ոսկեարժութային պաշարներն աճել են 19.68 մլրդ դոլարով և կազմել 1.04234 տրիլիոն դոլար: Այս ցուցանիշը Ճապոնիայի պատմության մեջ ռեկորդային է:
Ինչպես նշվում է կառավարության հայտարարության մեջ` հաշվետու ժամանակահատվածում պետության ոսկերարժութային պաշարների նման բարձր մակարդակը պայմանավորված է Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) պարտատոմսերի գնմամբ:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած աշխարհի առավել զարգացած քսան երկրների G20 համաժողովի շրջանակներում որոշում էր ընդունվել մասնակցել ԱՄՀ-ի պարտատոմսերի գնման գործընթացին` այդ կերպ նպաստելով մյուս երկրներին աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կուտակմանը: