
ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 3,1%-ՈՎ
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ճապոնական ընկերությունների աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը կրճատվել է 3,1%-ով:
Նախարարության հայտարարության համաձայն միջին ամսական աշխատավարձի ցուցանիշի անկում Ճապոնիայում գրանցվում է արդեն 15-րդ ամիսն անընդմեջ:Հրապարակած տվյալների համաձայն օգոստոս ամսվա արդյունքներով միջին ամսական աշխատավարձը սահմանվել է շուրջ 2,75 հազար դոլար մակարդակում:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն ճապոնացիների միջին ամսական աշխատավարձի ցուցանիշի անկումը կշարունակվի նաև առաջիկա ամիսների ընթացքում: