ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 15/05/09
Այսօր` մայիսի 15-ին, տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքում ճապոնական ինդեքսները զգալիորեն աճել են: Ներդողների վրա դրական ազդեցություն են ունեցել այն, որSony ընկերությունը վնասները կրճատելու համար պատրաստվում է փակել ևս մի քանի գործարան և այն, որ Մեծ Բրիտանիայում 3 կետով նվազել է միջբանկային Libor ցուցանիշը , որի հետևանքով ֆինանսական ընկերությունների արժեթղթերի գինը աճել է:
Nikkei ինդեքսը աճել է 1.9%-ով և կազմել է 9265.02 կետ, իսկ լայն սպառման ապրանքների շուկայի Topix ինդեքսը աճել է 2.8%-ով և կազմել է 881.65 կետ: