
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.8%-ՈՎ
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 1.8%-ով: Հաշվետու ժամանակահատվածի համար վերլուծաբանները կանխատեսել էին մանրածախ առևտրաշրջանառության ծավալի անկում շուրջ 2.4%-ով: Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ մանրածախ առևտրաշրջանառության ծավալն աճել է 1%-ով: