JOHNSON&JOHNSON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 4%-ՈՎ
Ամերիկյան Johnson&Johnson ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2009թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 4%-ով և կազմել 3,2 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 3,33 մլրդ դոլար: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 7,4%-ով և կազմել 15,24 մլրդ դոլար: Բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլ պարագաներ արտադրող Johnson&Johnson ընկերության արտադրանքը ԱՊՀ երկրների տարածքում առաջին անգամ ներկայացվել է 1992թ.-ին: