J.P.MORGAN CHASE ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 36%-ՈՎ
J.P.Morgan Chase & Co. ամերիկյան բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռմասյակում բանկի զուտ շահույթն աճել է 36%-ով և կազմել 2.72 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց` 0.28 դոլար: Նշենք, որ 2008թ. երկրորդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել էր 2 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց` 0.54 դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում բանկի հասույթն աճել է 40%-ով և կազմել 25.6 մլրդ դոլար;