ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՄԱՐՈՒՄ Է MGM MIRAGE-Ի ՊԱՐՏՔԵՐԸ
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատկանող MGM Mirage ընկերության հայտարարության համաձայն ընկերությունը մտադիր է լրացուցիչ կապիտալ միջոցների ներգրվման նպատակով թողարկել ավելի քան 2,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ արժեթղթեր: Ընկերության ֆինանսական կայունության ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումների շրջանակներում MGM Mirage-ը նախատեսում է թողարկել 81.0 մլն սովորական բաժնետոմսեր` 1 մլրդ դոլար ընդհանուր արժեքով և 1.5 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր: Արժեթղթերի տեղաբաշխման գործընթացին կմասնակցեն Merrill Lynch & Co, Deutsche Bank Securities, J.P. Morgan, Morgan Stanley և UBS Investment Bank բանկերը: Քըրք Քըրքորյանը (Kirk Kerkorian) , նշել է, որ ընկերությունը արժեթղթերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ուղղելու է առավելապես ընկերության պարտավորությունների մարմանը:
Հիշեցնենք, որ MGM Mirage ընկերությունը համաշխարհային ֆինանսատնտեսկան ճգնաժամի պատճառով մեծ պարտքեր է կուտակել, քանի որ սույն դժվարին պայմաններում իրականացնել շարունակում է City Center, Լաս Վեգասի կենտրոնում կառուցվող աշխարհի ամենամեծ խաղատան կառուցման աշխատանքները: