ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ ՄԵԾԱՑՐԵԼ Է MGM MIRAGE-Ի ԻՐ ՓԱՅԱԲԱԺԻՆԸ
Ամերկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը, ով հանդիսանում է MGM Mirage ընկերության հիմնական բաժնետերը, ավելի քան 7%-ով մեծացրել է ընկերությունում ունեցած իր փայաբաժինը: Քրքորյանին պատկանող Tracinda Corp ներդրումային ընկերության հաշվետվության մեջ նշվում է, որ ամերիկահայ միլիարդատերը 7 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց գնով գնել է MGM Mirage ընկերության 14.3 միլիոն բաժնետոմսեր: Այս ամենի հայտնի դառնալուց հետո MGM Mirage-ի բաժնետոմսերի գինը միանգամից աճել է 7.2%-ով և կազմել է 8.22 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: