
KODAK-Ի ԿՐԵԼ Է 111 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Eastman Kodak Co ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը կրել է 111 մլն դոլարի զուտ վնաս, որը մեծապես պայմանավորված է ընկերության մատուցած ծառայությունների, և առավելապես արտադրական տպագրության նկատմամբ պահանջարկի կրճատմամբ: Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակում ընկերությունը կրել էր 101 մլն դոլարի զուտ վնաս:
2009 թվականի երրորդ եռամսյակում ընկերության հասույթը վերլուծաբանների կանխատեսած մակարդակի համեմատությամբ կրճատվել է 26%-ով և կազմել 1.78 մլն դոլար: