KPMG – ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Markit հետազոտական գործակալության վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքում KPMG ընկերությունը եկել է այն եզրակացության, որ ծառայությունների միջազգային շուկան արդեն անցել է վերականգնման փուլ: Ընկերությունը նաև հրապարակել է որոշ տվյալներ, որոնց համաձայն ծառայությունների ոլորտում գործող եվրոպական ընկերությունների 39,5%-ը կանխատեսում է շուկայում կայունության վերականգնում և աճ արդեն հաջորդ տարվա ընթացքում, մինչդեռ ընկերությունների 21,5%-ը կանխատեսել է համաշխարհային տնտեսության անկում նաև 2010թ. ընթացքում: Առավել վատատեսական սպսումներ ունեն գերմանական ընկերությունները: