
ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է MGM MIRAGE-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 37%-Ը
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը վաճառում է իրեն պատկանող MGM Mirage խաղատների օպերատորի բաժնետոմսերի 37%-ը և փնտրում է նոր գործընկերներ, ինչը կնպաստի ընկերության կառավարման համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի հետագա ֆինանսավորման ընդլայմանը: Այս մասին ասվում է հայազգի գործարարին պատկանող Tracinda Corp. ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Լաս-Վեգասում ընթացող CityCenter բազմաբնակարան շենքերի համալիրի կառուցման ծրագրի շինարարությանը ոչինչ չի խոչընդոտում, և ինչպես նախատեսվում էր` համալիրի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 16-ին: