
ԼԱՏՎԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 19,9%-ՈՎ
Լատվիայի էկոնոմիկայի նախարարության հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ Լատվիայի ՀՆԱ-ն կրճատվել է 19,9%-ով, իսկ այս տարվա արդյուքներով ՀՆԱ-ի անկումը երկրում կկազմի 18%:
Նախարարության կանխատեսումների համաձայն համաշխարհային ֆինանսական շուկայի կայունացման պայմաններում Լատվիայի տնտեսությունը կգրանցի աճ արդեն 2011 թվականին, սակայն գործազրկության մակարդակը, որ ներկայումս տատանվում է 16-17% սահմաններում, դեռ երկար ժամանակ կպահպանվի բարձր մակարդակում:
Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Լատվիայում գրանցվել էր ՀՆԱ-ի 18,4% անկում: